Լա Լիգայի ֆուտբոլիստները, մրցաշարի դադարից օգտվելով, կմասնակցեն FIFA-20-ի մրցաշարի։ Լա լիգայի առաջնությունը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով:
Մրցույթի նախաձեռնողը 24-ամյա Իբայ Լանոսն էր, ով նախկին պրոֆեսիոնալ կիբերսպորտսմեն է League of Legends-ից: Նա առաջարկեց նման մրցաշար անցկացնել սոցիալական ցանցերում: Մեկ օրից պակաս ժամանակ անց, Լա լիգայի թիմերի մեծ մասի խաղացողները համաձայնվեցին մասնակցել կիբերմրցաշարին:
20 ակումբներից յուրաքանչյուրը կներկայացնի ակումբի որևէ ֆուտբոլիստ: «Բարսելոնան» կներկայացնի Սերխի Ռոբերտոն, մադրիդի «Ռեալը»`Մարկո Ասենսիոն, «Աթլետիկոն»՝ Մարկոս Լյորենտեն: