Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը նշել է, որ Մադրիդի «Ռեալը» հնարավորություն ունի պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ և արդեն պայմանավորվել է տրանսֆերի վերաբերյալ։
««Ռեալի» մոտ ամեն ինչ կարգին է ֆինանսական ֆեյր-փլեյի առումով։ Չգիտեմ, թե նրանք ինչ գումար են պայմանավորվել Մբապեի հետ։ Համոզված եմ, որ նրանք ամեն ինչ պատրաստել են։ Սրանում հնարավորինս վստահ են նաև Մադրիդի «Ռեալի» մասին գրող լրագրողները։
Պրեմիեր լիգան այլ առաջնություն է, որում կարող է հայտնվել Մբապեն, բայց այդ ակումբները դեռ պետք է գործ ունենան ՖՖՓ-ի հետ: Սա մենք տեսանք հունվարյան պատուհանի ժամանակ։
Այնպես որ, Մբապեն պետք է տեղափոխվի Իսպանիա, իսկ Իսպանիայի միակ տեղը, որտեղ նա կարող է հայտնվել, Մադրիդի «Ռեալն» է»,- Տեբասի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն:
























































