«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ՈւԵՖԱ-ի մրցաշարերում խփել է 51 գոլ։ Այս մասին հայտնում է Squawka-ն։
Աղբյուրի համաձայն, անգլիացի հարձակվողի դուբլը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լացիոյի» դեմ պատասխան խաղում (3-0) օգնել է ֆուտբոլիստին դառնալ պատմության մեջ առաջին բրիտանացին, ով ավելի քան 50 գոլ է խփել ՈւԵՖԱ-ի մրցաշարերում:
Գոլերի քանակով բրիտանացիների շրջանում երկրորդ տեղում է Սթիվեն Ջերարդը (41), իսկ Ուեյն Ռունին՝ երրորդը (40)։
Հիշեցնենք, որ Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել «Տոտենհեմից» անցած ամառ, այս մրցաշրջանում հարձակվողը մյունխենցիների կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 33 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։