Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Վանին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Հանդիպման 59-րդ րոպեին հանդիպման առաջին գոլն իր ակտիվում գրանցեց Սանի Բուհարին։ Խաղավերջում Բոնիֆեյսի փոխանցումից հետո աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Օջետունդեն։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 46 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում։ «Վանը» վաստակել է 20 միավոր և բարձրացել 8-րդ հորիզոնական։