«Տոտենհեմը» երկարաձգեց հանդիպումների տպավորիչ շարքը, որոնցում նվազագույնը մեկ անգամ գրավել է մրցակցի դարպասը։
Այս անգամ «Քրիսթալ Փելասը» չկարողացավ անառիկ պահել դարպասը «Տոտենհեմի» հետ խաղում՝ հանդիպման վերջնամասում երեք գոլ բաց թողնելով (3-1):
«Տոտենհեմի» ներկայիս գոլային շարքը, որը հասել է 38 հանդիպման, երկրորդն է Պրեմիեր լիգայի պատմության մեջ։ «Արսենալը» շարունակում է մնալ ռեկորդակիրն այս ցուցանիշով (55 հանդիպում անընդմեջ` 2001 թվականի մայիսից մինչև 2022 թվականի դեկտեմբեր):
Հաջորդ տուրում «Տոտենհեմը» պետք է հանդիպի լավագույն քառյակում տեղի համար պայքարի հիմնական մրցակիցներից մեկին՝ «Աստոն Վիլային»։ Հանդիպումը կկայանա մարտի 10-ին Բիրմինգհեմում։