«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Ռիս Ջեյմսի ապաքինման ժամկետների մասին։
«Կարծում եմ, որ Ռիսը կմասնակցի մինչև մրցաշրջանի վերջնամասին: Հուսով եմ, որ այդպես կլինի, բայց իմ առաջնահերթությունը նրա առողջությունն է։ Պետք է օգնել նրան նորից լինել իր լավագույն մարզավիճակում։ Չեմ կարող ճշգրիտ ամսաթիվ նշել, թե երբ է հնարավոր նրա վերադարձը»,- գլխավոր մարզչի խոսքն է մեջբերե լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ պաշտպանը փոխարինվել էր Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի՝ «Էվերթոնի» հետ խաղում (0:2): Բուժզննումից հետո պարզվել է, որ խաղացողը ազդրի վնասվածք է ստացել: Ռիս Ջեյմսը վիրահատվել էր 2023 թվականի դեկտեմբերին։