«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է «կարմիր սատանաներին» իր նվիրվածության մասին:
«Տեսեք, ես կատարյալ մարդ չեմ։ Երբ ես սխալվեմ, ես առաջինը կբարձրացնեմ ձեռքս և կասեմ, որ պետք է ավելի լավ վարվեմ։ Բայց եթե երբևէ կասկածեք «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ իմ նվիրվածությանը, ապա ես ստիպված կլինեմ արտահայտվել»,- Ռեշֆորդի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը նվազագույնի է հասցրել շփումը Ռեշֆորդի հետ այն բանից հետո, երբ հունվարի վերջին՝ մարզման նախօրեին, անգլիացին գնացել է բար, որտեղ օգտագործել է ալկոհոլային խմիչքներ, իսկ հաջորդ օրը հայտնել է, թե հիվանդ է: