Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արազ Օզբիլիզը խոսել է Մոսկվայի «Սպարտակի» կազմում իր նախկին թիմակից Դենիս Գլուշակովի՝ «Ուրարտու» տեղափոխության մասին։
«Դենիսը լավ ֆուտբոլիստ է։ Հիանալի է, որ նա եկավ «Ուրարտու» և կօգնի թիմի։ Գուցե նա երկար մնա ակումբում, եթե նրան այստեղ դուր գա։ Գիտեմ, որ նա ցանկանում է խաղալ ՌՊԼ-ում, բայց կարծում եմ՝ Դուբայում անցկացված ուսումնամարզական հավաքը ցույց տվեց, որ հայկական և ռուսական ակումբների միջև տարբերությունն այնքան էլ մեծ չէ։
Շատ լավ քայլ է Գլուշակովի համար։ Այժմ նա կարող է մարզավիճակ հավաքել: Աստված տա, որ նա մնա այստեղ։ Նա փորձառու ֆուտբոլիստ է, որը կօգնի հայկական ֆուտբոլին։ Չեմ կարծում, որ նրա տարիքը խնդիր կլինի: Ամբողջ աշխարհում ֆուտբոլիստներն այժմ ավելի երկար են խաղում, քան նախկինում։ Եթե նախկինում նրանք ավարտում էին կարիեան 35 տարեկանում, ապա հիմա հանգիստ խաղում են մինչև 40 տարեկանը»,- ասել է Օզբիլիզը Championat-ի թղթակցի հետ զրույցում։