ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարություն է արել կորոնավիրուսի պատճառով Եվրոպայի առաջնությունը 2021 թվական տեղափոխելու որոշուման վերաբերյալ:
«Մենք կանգնած ենք այն սպորտաձևի ղեկին, որով ապրում ու շնչում են հազարավոր մարդիկ, և որը տուժում է այս անտեսանելի ու արագ զարգացող հակառակորդի կողմից: Այժմ պետք է միասնական լինի ամբողջ ֆուտբոլային աշխարհը:
Մեզ համար առաջնահերթ է երկրպագուների, աշխատակիցների ու ֆուտբոլիստների առողջությունը: ՈՒԵՖԱ-ն առաջարկել է մի շարք տարբերակներ, որպեսզի ակումբային առաջնությունները հասցվեն ավարտին:
Եվրո-2020-ի հետաձգումը մեծ վնաս կհասցնի ՈՒԵՖԱ-ին, բայց մենք պարտավոր էինք գնալ այս քայլին և ամեն ինչ կանենք, որ սրանից չտուժի եվրոպական ֆուտբոլը», — Չեֆերինի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ այսօր ՈւԵՖԱ-ն հայտարարեց Եվրոպայի առաջնությունը մեկ տարով հետաձգելու մասին: