Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի ֆավորիտների մասին։
«Չգիտեմ՝ մենք ֆավորիտ ենք արդյո՞ք, բայց, իհարկե, ունակ ենք հաղթելու այս մրցաշարը։ Մենք լավ թիմ ունենք, բայց մի օր կարող ենք նաև դուրս մնալ մրցաշարից:
Սա է այս մրցաշարի գեղեցկությունը, այն այնքան բարձր մակարդակ ունի, որ չափազանց դժվար է հաղթել:
Մենք սովորաբար մեր լավագույն հանդիպումներն անցկացնում ենք շատ լավ մրցակիցների դեմ: Սա մեզ մոտիվացնում է»,- Կրոսի խոսքը մեջբերում է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը։