«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» հետ առաջին խաղից ունեցած սպասելիքներով։
«Իհարկե, մենք չենք վախենում։ Մենք անհամբեր սպասում ենք մրցակցին մեր մարզադաշտում, մարտահրավերին և մթնոլորտին մեր մարզադաշտում։ Սա մի բան է, որի վրա մենք քրտնաջան աշխատել ենք նախորդ մրցաշրջանում և այս մրցաշրջանում խմբային փուլում:
«Ռեալն» այս մրցաշրջանում լավ առաջընթաց է գրանցել և դարձել է Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկը: Նրանք բոլոր ոլորտներում բացառիկ լավ մարզավիճակում են։ Նրանք գիտեն, թե ինչ է նշանակում խաղալ Չեմպիոնների լիգայում և հաղթել այն։
Մենք գիտենք նրանց որակների մասին, բայց մենք ինքներս վատ թիմ չենք, և մեր շարքերում հիանալի խաղացողներ կան»,- Ռոզեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։