«Արսենալը» հետևում է Իսպանիայի հավաքականի և «Աթլետիկի» կիսապաշտպան Նիկո Ուիլյամսի ելույթներին, հայտնում է The Mirror-ը:
Նշվում է, որ լոնդոնյան թիմը տարբերակներ է դիտարկում թիմի կազմն ուժեղացնելու համար:
«Արսենալը» հետաքրքրված են 21-ամյա Ուիլյամսի ծառայություններով։
Այս մրցաշրջանում Ուիլյամսը Լա Լիգայում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Աթլետիկի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: