«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարծում է, որ «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն երազում է աշխատել «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբում։
«Ես ճանաչում եմ Խաբիին և կարծում եմ, որ նրա մեծ երազանքը «Լիվերպուլը» մարզելն է: Եվ ես պատկերացնում եմ, որ դա կարող է տեղի ունենալ ամռանը։ Որ նա կգլխավորի «Լիվերպուլը»», — Շվայնշտայգերի խոսքերն է մեջբերում Sport1-ը։