Ըստ Football-italia-ի, իտալական Ա Սերիայի բոլոր 20 ակումբները՝ մարտի 16-ին, վիդեկոնֆերանսների ռեժիմով, քննարկել են, թե ինչպես ավարտվել մրցաշրջանը՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խաղերի դադարեցման պայմաններում:
Հաղորդվում է, որ ակումբները մայիսի 9-ին նախապես պայմանավորվել են առաջնության խաղերը վերսկսելու համար: Արդյունքում առաջնությունը պետք է տևի մինչև հուլիսի կեսը: Որոշումը դեռ վերջնական չէ, մի քանի օրից ակումբի ներկայացուցիչները կրկին կհանդիպեն՝ քննարկելու այս հարցը:
Հիշեցնենք, որ սկզբնապես Ա Սերիայում նրանք որոշեցին խաղեր անցկացնել առանց երկրպագուների մինչև ապրիլի 3-ը, բայց կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի ավելացման պատճառով առաջնությունը դադարեցվեց: