«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է այս մրցաշրջանում թիմի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի խաղի մասին։
«Ֆիլն այս մրցաշրջանում ամենամեծ ազդեցությունն է թողել թիմի արդյունքների վրա՝ գոլերի և գոլային փոխանցումների առումով: Նա շատ կարևոր է մեզ համար։ Նա շատ լավ է կարդում խաղը, խաղում է պարզ ու ավելի ագրեսիվ, քան նախկինում։ Ֆիլը խելամտորեն տեղաշարժվում է խաղադաշտում՝ թիմին առավելություն տալու համար: Նա բացառիկ խաղացող է։
Նա ապագայում կփոխարինի Կևին Դե Բրույնեին և Բերնարդու Սիլվային: Ամեն մրցաշրջանում նա փորձ է ձեռք բերում, որը հետո կփոխանցի մյուսներին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերել է «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։
23-ամյա Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2017 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նաթիմի կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։