«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ անգլիական ակումբից։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, ֆուտբոլիստի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել «Ալ Իթիհադը»։
Ակումբը պատրաստ է Սալահի տրանսֆերի համար վճարել 200 մլն ֆունտ (մոտ 234 մլն եվրո): Այսպիսով, «Լիվերպուլի» կողմից Սալահի տրանսֆերի վաճառքը կարող է համաշխարհային նոր ռեկորդ սահմանել։ Ներկայում ամենաթանկարժեքը Նեյմարի տրանսֆերն է «Բարսելոնայից» ՊՍԺ (222 միլիոն եվրո):
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Ռոմայից» 2017 թվականին։