Սաուդյան «Ալ-Նասրը» չափազանց հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանին ձեռք բերելով: Այս մասին հայտնում է Daily Star-ը։
Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը պատրաստ է 30-ամյա ֆուտբոլիստին տարեկան 50 մլն ֆունտ (58 մլն եվրո) աշխատավարձ առաջարկել։
Ընդգծվում է, որ Վարանը դժգոհ է Էրիկ տեն Հագի թիմում իր դիրքից։ Իր հերթին ակումբը չի խանգարի պաշտպանին հեռանալ։