«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է, թե արդյոք լոնդոնյան ակումբի սեփականատերերը նրան վստահո՞ւմ են վերջին վատ արդյունքներից հետո։
«Ուրիշ ճանապարհ չկա։ Շատ լավ հաղորդագրություններ ստացա նրանցից։
Կարծում եմ, որ մենք բոլորս միասին ենք, և դա կարևոր է: Իհարկե, ես ամեն օր շփվում եմ նրանց և մարզական տնօրենի հետ»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։