Կատարում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Նոան» այսօր ստուգողական խաղ է անցկացրել տեղի «Ալ Վակրա» ակումբի հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ։
Հանդիպման միակ գնդակը հեղինակել է Իլիաս Ալհաֆտին։
Նշենք՝ սա «Նոայի» չորրորդ ստուգողական խաղն էր Կատարում։ Մինչ այս թիմը 3 անպատասխան գնդակ էր ուղարկել «Կատար» ՍԱ-ի դարպասը, նվազագույն հաշվով հաղթել էր «Ալ Շահանիային», իսկ առաջին խաղում 2։2 հաշվով էր խաղացել «Մուայդարի» հետ։
Քատարում թիմը ևս 2 ստուգողական խաղ կանցկացնի: Հաջորդ հանդիպումը փետրվարի 6-ին է՝ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ։
























































