Էրիկ տեն Հագը դժգոհել է Ֆինանսական ֆեյր-փլեյից՝ խոսելով ձմեռային տրանսֆերային պատուհանի մասին։
«Գաղտնիք չէ, որ ես հարձակվող էի ուզում։ Հաշվի առնելով Մարսիալի վնասվածքը՝ մենք փոխարինող խաղացող չունենք։ Բայց անհնար էր որևէ մեկին ձեռք բերել, քանի որ մենք պետք է պահպանեինք Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները:
ՖՖՓ-ն ունի իր թերությունները։ Դրա պատճառով խաղացողներին պետք է վաճառել, իսկ նրանք պետք է լավ խաղացողներ լինեն։ Չեմ կարծում, որ այս կերպ հնարավոր է թիմ կառուցել։
Մենք ունենք Օմարի Ֆորսոյին և Ամադ Դիալոյին: Իհարկե, կա նաև Ռեշֆորդը, ով կարող է խաղալ այս դիրքում։ Կենտրոնական հարձակվողի դիրքում նոր խաղացող էր անհրաժեշտ»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը։
























































