Լրագրող Մանու Կարենոն խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ապագայի մասին՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Երիտասարդ խաղացողների վնասվածքների շնորհիվ, որոնց «Ռեալն» այժմ ավելի ուժեղ է համարում, նա խաղում է ավելին, քան պետք է: Մոդրիչը գիտի, որ խաղում է սպասվածից մի փոքր ավելին և հասկանում է, որ իր դերն այս թիմում երկրորդական է դառնում:
Եթե առաջարկ լինի Սաուդյան Արաբիայից կամ MLS-ից, նա կարող է գնալ այնտեղ: Եթե գրավիչ առաջարկ չլինի, ապա նա կարող է ավարտել մրցաշրջանը Մադրիդի «Ռեալում», Խորվաթիայի հավաքականի կազմում մասնակցել Եվրոպայի առաջնությանը և ավարտել կարիերան»,- Կարենյոյի խոսքերն է մեջբերում Cadena Ser-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 38-ամյա կիսապաշտպանը Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 16 հանդիպում, դարձել մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Լա Լիգայի 21-րդ տուրից հետո «Ռեալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ երկու միավորով զիջելով «Ժիրոնային» և մեկ խաղ պակաս անցկացնելով:
























































