«Ֆիորենտինայի» պաշտպան Յերի Մինան տեղափոխվել է «Կալյարիի», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
29-ամյա կոլումբիացին պայմանագիր է կնքել մինչև մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Մինան «Ֆիորենտինայում» հանդես է գալիս անցած ամռանից։ Նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 7 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։
Նախկինում պաշտպանը հանդես է եկել «Էվերթոնում», «Բարսելոնայում» և «Պալմեյրասում»:
























































