«Վան» է տեղափոխվել ռուս երիտասարդ դարպասապահ Ալեքսեյ Պլոշադնին։ Այս մասին հայտնում է Չարենցավանը ներկայացնող ակումբի մամուլի քարտուղարությունը:
19-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Կրասնոդարի» սան է, հանդես է եկել «Կրասնոդար» 2-ի կազմում։
Պլոշադնու պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։
























































