«Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը, որն անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է, շնորհակալություն է հայտնել մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին՝ ակումբում կատարած աշխատանքի համար։
Հունվարի 26-ին Կլոպը հայտարարել էր մրցաշրջանի վերջում ակումբից հեռանալու մասին։
«Շնորհակալություն ամեն ինչի համար: Դուք փայլուն մարզիչ եք: Ձեզ երբեք չեն մոռանա, և որ ավելի կարևոր է, դուք երբեք մենակ չեք մնա: Կարմիրները կկարոտեն ձեզ»,- գրել է Ջեյմսը X սոցիալական ցանցում:
56-ամյա մասնագետը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականից։