Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը լքելու որոշման մասին։
«Ես հասկանում եմ, որ շատերի համար անսպասելի է այն պահը, երբ դու լսում ես սա առաջին անգամ, բայց ակնհայտ է, որ ես կարող եմ դա բացատրել․․․ կամ գոնե փորձել բացատրել:
Ես սիրում եմ բացարձակապես ամեն ինչ այս ակումբում, ես սիրում եմ քաղաքը, ես սիրում եմ մեր երկրպագուներին, ես սիրում եմ թիմը, ես սիրում եմ ակումբի անձնակազմը: Ես սիրում եմ ամեն ինչ։ Բայց այն, որ ես, այնուամենայնիվ, կայացնում եմ այս որոշումը, նշանակում է, որ ես համոզված եմ, որ դա հենց այն որոշումն է, որը ես պետք է կայացնեմ։
Ես էներգիա չունեմ։ Հիմա ոչ մի խնդիր չունեմ, բայց ակնհայտորեն գիտեի, որ վաղ թե ուշ պետք է այդ մասին հայտարարեմ։ Ես գիտեմ, որ չեմ կարող այս աշխատանքը նորից ու նորից անել:
Միասին անցկացրած բոլոր տարիներից հետո, միասին անցկացրած ժամանակից հետո, և այն ամենից հետո, ինչ մենք միասին արեցինք, ես պետք է ձեզ ճշմարտությունն ասեմ, և դա արեցի»,- մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում։