Յուրգեն Կլոպը հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը լքելու որոշման մասին։
Մասնագետն իր որոշման մասին հայտնել է թիմի երկրպագուներին ուղղված հատուկ ուղերձում։ Գերմանացի մասնագետի հետ «Լիվերպուլից» կհեռանան նաև նրա օգնականները։
Հիշեցնենք, որ Յուրգենը «Լիվերպուլը» գլխավորել է 2015 թվականի հոկտեմբերի 8-ին։
Այս ընթացքում 56-ամյա մասնագետը թիմի հետ տասը տիտղոս է նվաճել։ Յուրգենի գլխավորությամբ «Լիվերպուլը» հաղթել է Չեմպիոնների լիգան, Անգլիայի առաջնությունը, Լիգայի գավաթը, Անգլիայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։