Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հրավերով՝ հունվարի 16-20-ը Հայաստան կայցելի փարիզյան ՊՍԺ ակումբւ դեսպան, Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Եվրոպայի չեմպիոն Նիկոլա Անելկան:
Այս այցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի Հայաստանում միջազգային չափանիշներով ֆուտբոլային ակադեմիայի հիմնումը։
Ֆրանսիայի հավաքականի հետ նա մասնակցել է ավելի քան 69 հանդիպման՝ հաղթելով Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև Կոնֆեդերացիայի գավաթում։ Նա խաղացել է բազմաթիվ միջազգային ակումբներում, այդ թվում՝ ՊՍԺ-ում, «Արսենալում», «Ռեալ Մադրիդում», «Լիվերպուլում», «Մանչեսթեր Սիթիում», «Չելսիում», «Յուվենտուսում»:
























































