Ինչպես հայտնի է դարձել СЭ-ին, Հայաստանի հավաքականի և «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հաջողությամբ բուժզննում է անցել հունգարական «Ֆերենցվարոշ» տեղափոխվելու համար։
Սակայն 22-ամյա վինգերի տրանսֆերի վերաբերյալ գործարքը ակումբների միջև դեռ չի ավարտվել։
Հունվարի 15-ին «Նիժնի Նովգորոդի» գլխավոր տնօրենը հայտնել էր СЭ-ին, որ ակումբները բանակցություններ են վարում Սևիկյանի տրանսֆերի հետագա վերավաճառքի տոկոսի վերաբերյալ:
Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը Նիժնի Նովգորոդի թիմի կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 7 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,8 միլիոն եվրո:
























































