ԲԿՄԱ-ի և «Սպարտակի» նախկին հարձակվող Վալերի Մասալիտինը կարծում է, որ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական տեղափոխությունը «Կրասնոդարից» «Յուվենտուս» կարող է թուլացնել ՌՊԼ-ի չեմպիոնական մրցավազքը։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է թուրինյան ակումբը։
««Կրասնոդարը» մտադիր է ստիպել «Զենիթին» պայքարել առաջին տեղի համար, ինչի պատճառով էլ չի ցանկանում բաժանվել առաջատարներից։ Այն, որ նրանք չեն ցանկանում Սպերցյանին բաց թողնել «Յուվենտուս», լավ է առաջնությունում ինտրիգների համար։ Մեզ հետաքրքիր պայքար է սպասում չեմպիոնության համար։ Ավելին, եթե «Կրասնոդարը» արժանի առաջարկ ստանար, ապա Գալիցկին, կարծում եմ, նրան բաց կթողներ։ «Յուվենտուսը» հետևում է Սպերցյանին, գլխավոր մարզիչը հավանաբար նրան տեսնում է իր թիմում։ Հասկանալի է, որ ՌՊԼ-ից հետո Էդուարդը պետք է ժամանակ անցկացնի հարմարվելու համար, քանի որ մեր ֆուտբոլն ինտենսիվությամբ տարբերվում է եվրոպական ֆուտբոլից»,- Մասալիտինի խոսքն է մեջբերել Gazeta.Ru-ն։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Սպերցյանի նկատմամբ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում իտալական երկու ակումբներ՝ «Յուվենտուսն» ու «Ֆիորենտինան»։ Այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Այս պահին «Կրասնոդարը» 38 միավորով գլխավորում է Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը։
























































