«Ուրարտուի» ֆուտբոլիստ Դրաման Սալուն Բուրկինա Ֆասոյի հավաքականի կազմում պատրաստվում է Աֆրիկայի գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա հունվարի 13-ից փետրվարի 11-ը։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Մինչ այդ թիմն այսօր ընկերական խաղ կանցկացնի Իրանի հավաքականի դեմ։ Խաղի սկիզբը՝ 18:30-ին է:
























































