Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։
Հավաքելով 81 միավոր՝ 2023թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Մխիթարյանը գրառում է կատարել իր սոցիալական ցանցի էջում․
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 11-րդ անգամ։ Շնորհակալություն, Հայաստան»,- գրել է Մխիթարյանը։