Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտբոլիստի և մարզչի քվեարկության արդյունքները։ Քվեարկությանը մասնակցել է նաև ArmSport-ը։
Հավաքելով 81 միավոր՝ 2023թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Երկրորդ հորիզոնականը 48 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 21 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը:
Լավագույն ֆուտբոլիստի քվերակության արդյունքներն ամբողջովին համընկել է մեր տարբերակին․ ArmSport-ը ևս առաջին տեղով նշել էր Մխիթարյանին, ում հաջորդում էին Սպերեցյանն ու Սելարայանը։
Ինչպես է քվեարկել ArmSport-ը․
1․ Հենրիխ Մխիթարյան
2․ Էդուարդ Սպերցյան
3․ Լուկաս Սելարայան
Հայաստանի 2023թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, ով հավաքել է 62 միավոր: Երկրորդ հորիզոնականում 56 միավորով «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է: 54 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն: Մարզիչների դեպքում ArmSport-ն առաջին տեղով նշել էր Մելիքյանին, ում հաջորդում էին Գունկոն ու Պետրակովը։
Ինչպես է քվեարկել ArmSport-ը․
1․ Եղիշե Մելիքյան
2․ Դմիտրի Գունկո
3․ Ալեքսանդր Պետրակով