Ա Սերիայի ակումբները կարող են նշանակալի ֆինանսական կորուստներ ունենալ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:
Իտալիայի առաջնության և Գավաթի խաղերի ցուցադրության՝ ներքին ու արտասահմանյան իրավունքերի պատճառով ակումբները կարող են մոտ 430 մլն եվրո կորցնել, եթե մրցաշրջանն ավարտին չհասցվի: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Բացի դա, հաշվի առնելով խաղերի օրվա եկամուտներն ու ատրիբուտիկայի վաճառքից ստացված հասույթները, թվերը կարող են աճել մինչև 700 մլն եվրո: Եթե մրցաշրջանը չավարտվի ըստ նախատեսվածի, ակումբները կարող են դիմել կառավարությանը կամ սպորտի նախարարությանը՝ օգնության համար:
Ա Սերիան պաշտոնապես դադարեցվել է մինչև ապրիլ, բայց, ամենայն հավանականությամբ, առաջնությունը կվերսկսվի մայիսի 2-ին: