«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայում առանց հաղթանակների շարքի մասին։ «Քաղաքաբնակները» չորս հանդիպում անընդմեջ չեն հաղթել.
«Ես պետք է ինքս ինձ ասեմ. «Պեպ, արթնանալու ժամանակն է: Վերլուծություն կատարեք ձեր շտաբի հետ, գնահատեք իրավիճակը։
Նույնիսկ երբ թիմն ավելի վատ էր խաղում քան հիմա, մենք հաղթում էինք։ Դե, առա՜ջ»,- մեջբերում իսպանացի մասնագետին City Xtra-ն։
«Մանչեսթեր Սիթին» վաստակել է 30 միավոր և չորրորդ տեղում է ԱՊԼ-ի առաջնության մրցաշարային աղյուսակում։
























































