Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (CONMEBOL) ներկայացրել է նորացված Copa America գավաթը 2024 թվականի Մայամիում կայանալիք մրցաշարի վիճակահանության արարողության ժամանակ։ Գավաթը վերականգնվել և թարմացվել է աշխարհի ամենահին ազգային հավաքականների մրցաշարի 48-րդ թողարկման համար:
«Ավելի քան 100 տարի անց Ամերիկայի գավաթի առաջին խաղարկությունից հետո, որը տեղի ունեցավ 1916 թվականին Բուենոս Այրեսում (Արգենտինա), մայրցամաքի ազգային հավաքականի հնագույն գավաթը վերադարձավ իր ակունքներին»,- ասվում է կոնֆեդերացիայի կայքում տեղադրված հայտարարության մեջ։