Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը դիմել է «Սանթոսի» երկրպագուներին այն բանից հետո, երբ թիմը իջել է Բրազիլիայի առաջնության երկրորդ դիվիզիոն։
«Տոնը կվերադառնա մեր փողոց, մենք նորից կժպտանք»,- գրել է Նեյմարը սոցցանցերից մեկում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին «Սանթոսը» սեփական հարկի տակ պարտվեց «Ֆորտալեզային» (1:2) և իր պատմության մեջ առաջին անգամ հայտնվեց Բրազիլիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում:
«Սանթոսը» Բրազիլիայի բազմակի չեմպիոն է, թիմը ութ անգամ հաղթել է ներքին առաջնությունում (1961, 1962, 1963, 1964, 1965, 1968, 2022 և 2004 թթ.):