«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ընտրություն է կատարել կատալոնական ակումբի լեգենդներ Չավիի և Ինյեստայի միջև։
«Չավի՞ն, թե՞ Ինյեստան։ Ինյեստան»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Պեդրին «Բարսելոնային» միացել է 2020 թվականի ամռանը՝ ֆիքսված 5 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 100 մլն եվրո։