Լոնդոնի «Տոտենհեմը» մտադիր է ձեռք բերել «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերին, տեղեկացնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ գործարքը կարող է տեղի ունենալ առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «ՌԲ Լայպցիգը» հաղթեց «Տոտենհեմին» (ընդ. 4-0) և դուրս եկավ 1/4 եզրափակիչ:
Պատասխան հանդիպման ընթացքում Զաբիտցերը դարձավ դուբլի հեղինակ:
Հավելենք, որ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 25 հանդիպում ու դարձել ՝ 8 գոլի հեղինակ: