Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն համեմատել է մադրիդյան թիմի խաղը «Բարսելոնայի» հետ։
«Ռեալն» ավելի լավ է խաղո՞ւմ, քան «Բարսելոնան»: Խոսքը լրիվ տարբեր թիմերի մասին է։
«Բարսելոնան» մրցաշրջանի սկզբում շատ գոլեր ուներ, իսկ հիմա նրանք այլ կերպ են խաղում, բայց շարունակում են հաղթել»,- Խոսելուի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Հիշեցնենք, որ 33-ամյա Խոսելուն «Ռեալ» է տեղափոխվել այս տարվա հուլիսի սկզբին վարձավճարով։ Մադրիդցիները կկարողանան գնել խաղացողի ամբողջական տրանսֆերը մրցաշրջանի ավարտից հետո։
























































