«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բենջամին Մենդին ինքնամեկուսացվել է։ Այս մասին գրում է BBC-ն։
Մենդիի տան անդամներից մեկի մոտ կորոնավիրուսի ախտանշաններ են եղել։ 25-ամյա ֆուտբոլիստը ինքնամեկուսացվել է։
Մենդին հինգշաբթի մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» մարզմանը։
«Քաղաքաբնակների» մասնակցությամբ երկու հանդիպում արդեն հետաձգվել է։ 28-րդ տուրի «Արսենալի» դեմ խաղը հետաձգվել էր օրեր առաջ։ Նշված ժամկետում չի կայանալու նաև Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան հանդիպումը։