ՈՒԵՖԱ-ն մեկնաբանել է կորոնավիրուսի պատճառով Եվրո-2020-ի հետաձգման մասին պտտվող լուրերը.
«Եվրո-2020-ը մեկնարկում է հունիսի 12-ին՝ Հռոմում: Մենք անմիջական կապի մեջ ենք տեղական և միջազգային կառույցների հետ: Այս պահին ոչ մի անհրաժեշտություն չկա օրացույցում փոփոխություններ մտնցելու: Այս հարցը մշտական ուշադրության կենտրոնում է»,-հայտնել է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Նախկինում ինֆորմացիա էր տարածվել, ըստ որի որոշ երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներ խնդրանքով դիմել են ՈՒԵՖԱ-ին՝ Եվրո-2020-ը տեղափոխել 2021 թ:
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը նախատեսված է հունիսի 12-ին՝ Հռոմում: