Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզումային չորրորդ օրը, իսկ մինչ այդ ՀՖՖ-ն ներկայացնում է երեկվա մարզման լուսանկարները:
Թիմն արդեն մարզվում է ամբողջական կազմով:
Հավաքականին միացել են նաև Անդրե Չալըշըրը (Բրոմապոյկարնա), Ստյոպա Մկրտչյանը (Օսիեկ), Տիգրան Բարսեղյանը (Սլովան), Վահան Բիչախչյանը (Պոգոն) և Սարգիս Ադամյանը (Քյոլն):
Լուսանկարները՝ ՀՖՖ:





Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 4-ից մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Թուրքիա, որտեղ սեպտեմբերի 8-ին ուժերը կչափի Թուրքիայի ընտրանու հետ: Սեպտեմբերի 11-ին արդեն Երևանում մեր ընտրանին կխաղա Խորվաթիայի դեմ:
























































