Հայաստանի առաջին խմբի առաջնության 21-րդ տուրում «Սևան» ՖԱ-ն ընդունել էր «Ուրարտու-2»-ին: Տանտերերը հաղթեցին 3-1 հաշվով:
Հանդիպման 19-րդ րոպեին «Սևանը» բացեց խաղի հաշիվը․ աչքի ընկավ Արամ Սարգսյանը: Այնուհետև գոլեր խփեցին նաև Սեյրան Մալխասյանը և դուբլի հեղինակ դարձավ Արամ Սարգսյանը:
64-րդ րոպեին «Ուրարտու-2»-ը Արսեն Սադոյանի ջանքերով խփեց մեկ գոլ:
«ՍԵՎԱՆ»-«ՈՒՐԱՐՏՈՒ-2» 3-1
(1-0) Արամ Սարգսյան /19/, (2-0) Սեյրան Մալխասյան /21/, (3-0) Արամ Սարգսյան /56/, (3-1) Արսեն Սադոյան /64/:
«Սևան» 1. Գոռ Մարտիրոսյան, 4. Արմեն Դուրունց, 14. Արմեն Դերձյան, 7. Արամ Սարգսյան, 30. Դավիդ Ելոն, 3. Հակոբ Լոռեցյան, 90. Ատվի Հասսան Մահեննա, 9. Արամ Լոռեցյան, 11. Մատեուս Ալվես Լոպես, 33. Սեյրան Մալխասյան, 80. Արշակ Պողոսյան:
«Ուրարտու-2» 22. Գրիգորի Մաթևոսյան, 25. Նարեկ Պետրոսյան, 18. Արսեն Եղիազարյան, 77. Էրիկ Սիմոնյան, 4. Էրիկ Փիլոյան, 3. Էրիկ Ղարիբյան, 13. Ռեդա Բելահսեն, 33. Արսեն Սադոյան, 8. Հրաչյա Գեղամյան, 21. Աբրահամ Պորտուգալյան, 9. Էրիկ Պետրոսյան: