Լա լիգայի 27-րդ տուրի խաղում «Ռեալը» պարտվեց «Բետիսին»: «Սերուցքայինների» միակ գնդակը խփեց հարձակվող Կարիմ Բենզեման: Այսպիսով, ֆրանսիացի ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնությունում խփեց 162-րդ գնդակը և այս ցուցանիշով հավասարվեց էր «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օյի հետ: Երկու ֆուտբոլիստներն էլ այս ցուցանիշով հինգերորդ տեղն են բաժանում լեգեոներների շրջանում:
Չորրորդ տեղում է «Ռեալի» նախկին հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոն, ում հաշվին 227 գոլ է: Առաջին եռյակում ընդգրկված են «Ատլետիկոյի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ուգո Սանչեսը (234 գոլ), «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (311 գոլ խփած) և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով Լա լիգայում 438 գոլ է խփել:
Հիշեցնենք, որ այս գնդակը նաև թույլ տվեց, որ Բենզեմային դառնալ «Ռեալի» պատմության մեջ խփած գոլերի քանակով 5-րդ ֆուտբոլիստը։