Լա լիգայի 27-րդ տուրի խաղում «Ռեալը» պարտվեց «Բետիսին»:
«Սերուցքայինների» միակ գնդակը խփեց հարձակվող Կարիմ Բենզեման: Այսպիսով, ֆրանսիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում խփել է 241 գնդակ «Ռեալի» կազմում և բարձրացավ ակումբի ռմբարկուների ցուցակի հինգերորդ հորիզոնական: Նույնքան գոլ է խփել մադրիդյան ակումբի լեգենդար հարձակվող Ֆերենց Պուշկաշը:
Չորրորդ տեղում է «սերուցքայինների» նախկին հարձակվող Սանտիլանան, ով ունի 289 գոլ իր հաշվին: Երրորդ տեղում (308 գոլ) է «Ռեալի» նախկին հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոն: Երկրորդը ՝ մադրիդյան ակումբի նախկին հարձակվող Ռաուլը (323 գոլ խփած): Առաջատարը հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, ով «Ռեալի» կազմում հանդես էր գալիս 2009-ից 2018 թվականներին: Նրա հաշվին 450 գոլ է: