Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը: Առաջնությունն անցկացվել է շրջանային մրցակարգով՝ 11 խաղափուլով։
Հետևյալ շախմատիստները իրավունք են ստացել մասնակցելու Հայաստանի տղամարդկանց 2024թ. բարձրագույն խմբի մրցաշարին՝
1-ին տեղ՝ Ռոբերտ Փիլիպոսյան՝ 7.5 միավոր
2-րդ տեղ՝ Էրիկ Չաքարյան՝ 7 միավոր
3-րդ տեղ՝ Դավիթ Տիրատուրյան՝ 6.5 միավոր
Նշենք, որ Վահե Սուքիասյանը նույնպես վաստակել է 6.5 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Վահեն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։