«Վասկո դա Գամայի» նորեկ Դիմիտրի Պայետը բացատրել է, թե ինչու է տեղափոխվել բրազիլական ակումբ:
«Ես գիտեմ, որ այն մեծ ակումբ է, և ոչ միայն Բրազիլիայում: Թիմը շատ հայտնի է նաև Ֆրանսիայում։ Մենք գիտենք Ռոմարիոյի, Ժունինյոյի, Էդմունդոյի և Ռոբերտո Դինամիտայի պատմությունները, բայց իմ ընտրության համար կա ևս մեկ պատճառ, և սա այն պայքարն է, որը «Վասկոն» պատմականորեն մղել և շարունակում է մղել ռասիզմի դեմ»,- Պայետի խոսքերն է մեջբերում Canal +-ը:
36-ամյա ֆրանսիացին, ով այս ամառ ազատ տրանսֆերով հեռացավ «Մարսելից», երկու տարվա պայմանագիր է կնքել բրազիլական ակումբի հետ։