«Նեշվիլի» գլխավոր տնօրեն Մայք Յակոբսը «Ինտեր Մայամիի» հետ Լիգայի գավաթի եզրափակչի նախօրեին նշել է, որ «Ինտերի» կողմից Լիոնել Մեսսիի հետ պայմանագիր կնքելը շրջադարձային իրադարձություն է MLS-ի համար։
«Մեսսիի և մի քանի այլ յուրահատուկ խաղացողների ժամանումը ակնհայտորեն մեծ ազդեցություն է ունեցել մեր լիգայի վրա՝ մեր խաղացողների և թիմերի ճանաչման առումով:
«Նեշվիլը» կխաղա ակումբի պատմության մեջ ամենամեծ քանակով հանդիսատեսի առաջ։ Եվ սա չէր լինի այս շաբաթավերջին, եթե Մեսսին չգար մեր առաջնություն։ Այնպես որ, կարծում եմ, որ սա ցնցող իրադարձություն է», -Յակոբսի խոսքերն է փոխանցում Goal-ը։