«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը 4-րդ անգամ դարձավ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող։
Տիտղոսի համար խաղում «Քաղաքաբնակները» հաղթեցին «Սևիլիային» (1:1, 11մ՜ 5:4):
Կովաչիչը երեք տարբեր ակումբների կազմում դարձավ մրցաշարի հաղթող և այդ ցուցանիշով նա առաջինն է պատմության մեջ։ Նախկինում նա հաղթել էր գավաթը Մադրիդի «Ռեալի» կազմում 2016 և 2017 թվականներին, իսկ «Չելսիի» կազմում՝ 2021 թվականին։
Միայն Տոնի Կրոսն է ավելի շատ հաղթել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, քան Կովաչիչը՝ 1 գավաթ «Բավարիայի» և 4 գավաթ «Ռեալի» հետ։
























































