ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը կարող է նոր ձևաչափով անցկացվել 2024 թվականից, հայտնում է Calcio e Finanza-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկվում է մրցաշարն անցկացնել «չորսի եզրափակիչ» ձևաչափով։
Այս պահին ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթողը որոշվում է մեկ խաղում, որում հանդիպում են Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի անցած մրցաշրջանի հաղթողները։
2023 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար կպայքարեն «Մանչեսթեր Սիթին» և «Սևիլիան»։
























































